Անցած տարի Հայաստանից հեռացել և չի վերադարձել 47 հազար 600 ՀՀ քաղաքացի. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Migracia

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին գործազրկության միջին ցուցանիշը կազմել է 18,5 տոկոս՝ նախորդ տարվա միջին ցուցանիշից մոտ մեկ տոկոսով ավել։

Սա այն դեպքում, երբ նույն ԱՎԾ-ի տվյալներով անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով գործազրկության մակարդակը եղել է 19,6 տոկոս։ Այլ կերպ ասած՝ պաշտոևական վիճակագիրները շարունակում են իրենք իրենց գերազանցել։

Ոչ մի «խաբեություն», այլ ընդամենը ձեռքերի ճարպկություն, արդյունքում գործազուրկների ընդհանուր թիվը մոտ 20 հազարով է, իսկ տոկոսին հաշվեկշիռը ավելի քան մեկ տոկոսով։ Ի դեպ, գործազրկության մակարդակն ավելի բարձր կլիներ, եթե Հայաստանից արտագաղթի մակարդակը անցած տարի այդքան մեծ եղած չլիներ։ Հիշեցնենք, որ նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստանից հեռացել և չի վերադարձել 47 հազար 600 ՀՀ քաղաքացի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20