Առողջապահության նախարարն այցելել է ավտովթարից տուժած բուժքրոջը

- in Առողջություն
Armen Muradyan

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ապրիլի 22-ին այցելել է ավտովթարից տուժած, Երևանի Շտապօգնության ծառայության բրիգադի բուժքույր Անուշ Հովհաննիսյանին, ով ապրիլի 21-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով. «Առողջապահության ոլորտում երիկար տարիներ գործունեություն ծավալած բուժաշխատողը ծառայողական պարտքը կատարելիս վթարի ենթարկվելով ստացել է ամրակի բեկորային կոտրվածք: Կատարվել է վիրահատություն: Բժիշկները հիվադի վիճակը գնահատում են բավարար:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելել է բուժքրոջը: Նախարարի հետ զրույցում Անուշ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին պատշաճ բուժօգնություն իրականացնելու համար:

Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում են բոլոր այն բուժաշխատողները, ովքեր հանգամանքների բերումով մասնագիտական պարտականությունները կատարելիս վնասել են առողջությունը:

Վթարի ժամանակ «Շտապօգնության» մեքենայում գտնվող բրիգադի մյուս անդամները վնասվածքներ չեն ստացել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20