Արա Աբրահամյանը կուսակցության փոխարեն այլ բան կստեղծի. «Ժողովուրդ»

- in Մամուլ
ara Abrahamyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում կուսակցություն ստեղծելու գաղափարը այլևս անցնում է պատմության գիրկը:

ՌՀՄ նախագահի տեղակալ, ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Աբրահամյանի կողմից կուսակցություն չի ստեղծվել: Որոշվել է ստեղծել շարժում, որը պետք է փորձի տնտեսական ծրագրեր իրագործել:

«Մենք հոկտեմբերի 2-5-ը նախապատրաստվում ենք բիզնես ֆորում անցկացնել, որն իր նպատակները արդեն հայտարարել է՝ ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելն է: Եվ այդ առումով մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել, որի մասին ավելի կմանրամասնենք, հետագայում կանենք ասուլիս և ավելի մանրամասն կասենք:

Մեր խնդիրն այս պահին դա է»,- պարզաբանել է Արամ Սարգսյանը: Իհարկե, բացառված չէ, որ ապագայում փորձ կարվի այդ կառույցի հիման վրա կուսակցություն ստեղծել, սակայն փաստն այն է, որ Աբրահամյանը և նրա կողմնակիցները ներկա իրավիճակում կուսակցություն բացելու ծրագիրը առժամանակ չեն իրագործի, ձեռնպահ կմնան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20