Արծրուն Հովհաննիսյանը զոհված կամավորի լուսանկար է հրապարակել

Arcrun Hovhannisyan

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է կամավոր ռազմաճակատ մեկնած և զոհված Մասիս Միքայելի Թովմասյանի կենսագրականը և նրա լուսանկարը:

Ծնվել է 1979 թ-ին մարտի 15-ին ԼՂՀ ք.Ստեփանակերտում: Ավարտել է ք. Ստեփանակերտի 10-րդ միջնակարգ դպրոցը 1996թ-ին: 1996 -1999թ-ը ծառայել է պաշտպանության բանակի շարքերում: 1999-2003թ սովորել է Երևանի Մենեջմենտի համալսարանը` ստանալով Իրավագիտության բակալավրի աստիճան: 2003 – 2008-ը աշխատել է «HalloTrust» կազմակերպությունում: 2008-ից չէր աշխատում և զբաղվում էր մասնակի գործերով:

2016թ-ին որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ և զոհվել է: Ամուսնացած էր, ունի 2 երեխա` 8 և 10 տարեկան:

Մասիս Թովմասյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20