Արկադի Տեր-Թադևոսյանն անթույլատրելի է համարում անգամ մեկ սանտիմետր հակառակորդին տալը

- in Կարծիք
Arkadi Ter Tadevosyan

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ որևէ սանտիմետր չի կարելի փոխանակել հակառակորդի հետ, քանի որ դա թշնամուն հնարավորություն կտա մոտենալ մեզ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը իր խոսքում նշեց. «Չի կարելի որևէ սանտիմետր տալ հակառակորդին: Շատ անգամ են մեզ առաջարկվել Մադրիդյան սկզբունքները, որոնք ԼՂՀ-ի համար անընդունելի են: Ռուս քաղաքագետները հաճախ հնչեցնում են այն տեսակետը, որ այս իրավիճակում ամենաբարդ դիրքում է հայտնվել Ռուսաստանը: Նրանք նշում են, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից, Ադրբեջանը Ռուսաստանի ստրատեգիական գործընկերն է: Հաճախ քաղաքագետների արած հայտարարությունները դեմ են Հայաստանի դիրքորոշմանը:

Եթե մենք փոխանակենք որևէ տարածք, ապա կստացվի, որ թշնամուն տալիս ենք մեզ մոտենալու հնարավորություն: Դա պանթյուրքիզմի երազանքն է, որը մենք բոլորս գիտենք: Ռուսաստանը դա շատ լավ է հասկանում»:

Խոսելով հակամարտող կողմերի հնարավորությունների մասին՝ գեներալը նշեց. «Լայնամասշտաբ գործողությունները ձեռնտու չեն Ադրբեջանին, քանի որ դրանք կհանդիսանան Ադրբեջանի վերջը: Բացատրեմ՝ ինչու: Ադրբեջանը նստած է նավթի տակառի վրա: Եթե թշնամու ուղղությամբ ուղարկենք ընդամենը մի քանի հրթիռ, կարող ենք ոչնչացնել Ադրբեջանի 30-40 տոկոսը, և մենք ունենք այդ հնարավորությունը: Ադրբեջանն ունի նավթային հարթակներ, որոնցից մեկը եթե վառվեց, հանգցնելու համար 4-5 ամիս պետք կլինի»:

Արկադի Տեր-Թադևոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Սմերչ» զինատեսակը, ըստ կողմերի պայմանավորվածության, չպետք է օգտագործվեր Ղարաբաղի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը իր խոսքում նշեց.

«Գիտեք, ես շատ եմ «հավանում» Թուրքիան և Ադրբեջանը: Թուրքիայի սուտը ժամանակին պարզ դարձավ, հիմա էլ միջազգային հանրությունը սկսում է հետզհետե բացահայտել Ադրբեջանի սուտը: «Սմերչը» և այլ զինատեսակներ, որոնք Ռուսաստանից գնել էր Ադրբեջանը, ըստ պայմանավորվածության, Ադրբեջանը խոստացել էր չկիրառել Ղարաբաղի դեմ: Հիմա թող ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն և Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը պարզաբանումներ անեն, թե ինչու այնպես ստացվեց, որ Ադրբեջանը օգտագործեց «Սմերչ»-ը: Ադրբեջանը հերթական անգամ արեց իր ստոր քայլը», – ասաց Արկադի Տեր Թադևոսյանը:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը իր խոսքում անդրադարձավ նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլու հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանը ուժային մեթոդներով է ցանկանում լուծել Արցախի հակամարտության խնդիրը:

«Կարծում եմ, Ադրբեջանին ձեռնտու չէ այս պատերազմը, նրանց ստիպեցին իրենց հարևան և բարեկամ երկրները: Ըստ իս, ստիպեցին կռվել ոչ թե Ղարաբաղի, այլ Ռուսաստանի դեմ: Ուկրաինայի, Աֆղանստանի դեպքերն ուղված էին Ռուսաստանի դեմ, մենք նմանատիպ խաղի մեջ ենք ներքաշված: Ի՞նչ են ուզում այդ «խաղացողները» դժվար է հասկանալ, բայց այն, որ հիմա մեծ ու բազմակողմանի խաղ է գնում, դա փաստ է: Սա իմ կարծիքն է, որի հետ համամիտ են շատերը», – նշեց գեներալը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20