Արտակարգ դեպք Քաջարան քաղաքում. թիվ 1 դպրոցի մոտով հոսող Ողջի գետում հայտնաբերվել է կնոջ դի

- in Հասարակություն
diak

Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի թիվ 1 դպրոցի մոտով հոսող Ողջի գետում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին Քաջարանի հրշեջ-փրկարարները՝ ոստիկանության Քաջարանի բաժնի ծառայողների հետ փորձում են դին դուրս բերել: Փաստի առթիվ Քաջարանի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է գետում հայտնված մահացածի ինքնությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20