Արցախի ՊԲ-ն նոր տվյալներ է հրապարակել` 36 զոհ, 21 անհայտ կորած, 122 վիրավոր

- in Կեղտոտ լվացք
Zinvor

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մեկ ժամկետային զինծառայող ապրիլի 7-ին վիրավորվել է հրաձգային կրակի արդյունքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ:

Այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Ապրիլի 7-ի ընթացքում Պաշտպանության բանակի կողմից խոցվել է հակառակորդի մեկ անօդաչու թռչող սարք Աղդամ-Ստեփանակերտ ուղղությամբ: Գնդապետ Առստամյանը հրապարակեց նաև հայկական կողմի մարդկային կորուստները մարտական գործողությունների մեկնարկից մինչ այժմ՝ զոհվածների թիվը 36 է, վիրավոր՝ 122 (ապրիլի 6-ի դրությամբ 121 վիրավոր, գումարվել է ապրիլի 7-ին արձանագրված դեպքը-հեղ.), անհայտ կորած՝ 21: Նախկինում հայտարարվել էր 26 անհայտ կորածի մասին, որոնցից մեկը ողջ է հայտնաբերվել: Հայտնաբերվել են 4-ի դիերը:

«Կազմակերպված են որոնողական աշխատանքներ՝ նպատակ հետապնդելով գտնել անհայտ կորածներին, իսկ եթե նրանք հայտնվեն հակառակարոդի մոտ հարկ կլինի բանակցությունների միջոցով հարցը կարգավորել: Որոնողական աշխատանքների ավարտին նոր կհրապարակվեն անհայտ կորածների անունները»,- նշեց Առստամյանը: Գնդապետը տեղեկացրեց, որ հակառակորդի զոհերի մասին տեղեկությունները դեռևս ճշտվում են, իսկ հայկական կողմում հայտնված ադրբեջանական դիերը հավաքվում են համապատասխան օրգանների կողմից, իսկ հետագա անելիքները կհստակեցվեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպութ յան կողմից:

Արցախի երկնքում ապրիլի 7-ին ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչու թռչող սարքը: Այս մասին Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝  ներկայացնելով  խոցված ԱԹՍ-ի լուսանկարը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20