Արցախն անցել է իր առօրյա կյանքին

- in Կարծիք
Arthur Aghabekyan

Արցախն անցել է իր առօրյա կյանքին, արցախցին ապրում ու գործում այնպես, ինչպես մինչև ապրիլմեկյան իրադարձությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

«Այս օրերին մենք Արցախում հանդիպեցինք տարբեր նախաձեռնությունների, կամավորական ջոկատների, աշխարհազորայինների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական և հասարակական դեմքերի, որոնց ի սրտե պետք է հայտնեմ շնորհակալությունս Արցախով ապրելու համար: Միևնույն ժամանակ, ի լուր բոլորի, ուզում եմ տեղեկացնել, որ Արցախն անցել է իր առօրյա կյանքին, որ արցախցին ապրում ու գործում այնպես, ինչ մինչ ապրիլմեկյան իրադարձություններն էր։

Այո, հարկավոր են օգնություններ՝ բանակի համար սպառազինությունների ձեռք բերման, վնասված բնակավայրերի բարեկարգման համար: Բայց վստահ եղեք՝ հայոց բանակը իր տեղում է և մարտունակ, ու մենք արդեն կարող ենք մեր դիրքերն ու զորամասերը ամբողջությամբ հանձնել մեր զինվորներին:

Քաղաքացիական կյանքում անելիքները ևս շատ են, իսկ հասարակության մեջ հանգստությունը ապահովելու համար մենք պիտի ապահովենք յուրաքանչյուր կամավորականի տունդարձի ճանապարհը:

Հ.Գ. մոտ օրերս հրապարակային կխոսեմ Զինված ուժերի մարտունակության վրա բացասական ազդեցություն ունեցող մի կարևոր գործոնի մասին»-ասված է գրառման մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20