Արցախն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել` այսօր ժամը 15:00-ից սկսելու զոհվածների մարմինները որոնելու գործընթացը. Armlur.am

Dzerqer

Շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը` հավելելով. «Այսօր տեղական ժամանակով 15:00-20:00 կրակը կդադարեցվի: Այն նպատակ ունի սկսելու զոհվածների դիակների որոնողական աշխատանքները` ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանական կողմից»,- նշեց նա:

Հասրաթյանը հավելեց, որ նշված գործընթացը համակարգում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20