Արցախում բոլոր գերատեսչություններն ու ենթակառուցվածքներն աշխատում են անխափան ռեժիմով

LGHH

ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող բոլոր հիմնարկներն աշխատում են մշտական և կայուն ռեժիմով, կապի և հեռահաղորդակցության համակարգում որևէ խափանումներ չկան:

Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանն ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը` հավելելով, որ նույն իրավիճակն է նաև գազամատակարարման համակարգում: «Էլեկտրաէներգիայի համակարգում հիմնական բոլոր ենթակայանները կայուն աշխատում են: Չվացուցակով սահմանված կարգով միջշրջանային և միջպետական բոլոր երթուղիները իրականացրել են կանոնավոր ուղևորափոխադրումներ»,-նշել է Խաչատրյանը և ավելացրել, որ ամեն մի ենթակառուցվածք կարգավորող բնագավառում ստեղծված են օպերատիվ շտաբեր և իրավիճակը վերահսկողության տակ է:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.