Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Լավրովի հետ Լևոն Հայրապետյանի հարցը քննարկելու վերաբերյալ

- in Պաշտոնական
Serzh Sargsyan

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունից հայտնում են, որ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող 5000-ից ավելի հայեր իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագվրած բաց նամակի տակ, որում կոչ է արվում ապրիլի 22-ին Երևանում Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում կալանավորված բարերար Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը՝ առողջական վիճակի բերումով փոխելու հարցը:

«Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը վատթարանում է օրավուր, նրան բժշկական անընդմեջ օգնություն է անհրաժեշտ: Առողջական այդպիսի խնդիրներ ունեցող նման հային նման ձևով ստորացնելը նսեմացնում է մեր ողջ ազգը: Մարդ, ով հայ ժողովրդի առաջ նման արժանիքներ ունի, ենթարկվում է նման վերաբերմունքի, իսկ մենք լռում ենք: Եթե Լևոն Հյրապետյանի հետ բանտում մի բան պատահի, դա կլինի մեր ազգային խայտառակությունը: Հարկ է նշել, որ Հայրապետյանը նաև ՀՀ քաղաքացի է, ուստիև մենք պատասխանատու ենք նրա համար ոչ միայն բարոյական, այլև իրավական առումով:

Այն հիվանդությունների փունջը, որով ներկայումս տառապում է Հայրապետյանը /քաղցկեղ, շաքարային դիաբետ, արյան հիպերտոնիա, հետինսուլտային վիճակ/ թե´ ՌԴ իրավական ակտերով, թե´ զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով նրա պատժի տեսակի փոփոխման հիմք է հանդիսանում:

Հաշվի առնելով Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպումը, խնդրում ենք Ձեզ Արցախի սահմագծում ստեղծված իրավիճակին զուգահեռ բարձրացնել նաև Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու խնդիրը՝ հաշվի առնելով նրա՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակը»,- ասվում է բաց նամակում, որի հեղինակները լիահույս են, որ իրենց խնդրանքը արձագանք կստանա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20