Բելառուսը պարզվում է պատրաստ է իր ներդրումն անել ԼՂ հակամատության կարգավորման գործում

Aliev Lukashenko

Մինսկը պատրաստ է ներդրում կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, սակայն կարևոր է, որպեսզի կողմերը պայմանավորվեն միջազգային իրավունքի հիման վրա, հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։ 

«Մեզ համար և՛ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդերը մեր եղբայրներն են։ Պատրաստ ենք մեր ներդրումն անել։ Մենք կցանկանայինք, որպեսզի նրանք այդ հարցի լուծումները գտնեին հենց բանակցային սեղանի մոտ և ելնելով այն համընդհանուր ճանաչված սկզբունքներից ու միջազգային իրավունքի նորմերից, որոնցով մենք պետք է առաջնորդվենք»,- ասել է նա «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային գործակալությունում մամլո ասուլիսի ժամանակ։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.