ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր. «Հրապարակ»

- in Մամուլ
Mikayel Melkumyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում, ամենայն հավանականությամբ՝ հունիսին, սպասվում են Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններ:

Գործող ռեկտորի՝ Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսին: Խոսակցություն կա, որ ռեկտոր դառնալու հավակնություն ունի նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինս նույն համալսարանում դասախոս է, պրոֆեսոր և ամբիոնի վարիչ է աշխատում:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ասաց, որ թեկնածուների ցանկն առայժմ հայտնի չէ, քանզի մրցույթ դեռ չի հայտարարվել: Հետևաբար չգիտի, թե ովքեր կառաջադրվեն: Կարող է միայն իր մասին ասել, որ ինքը ցանկություն ունի կրկին առաջադրվելու:

Խոսեցինք նաև Միքայել Մելքումյանի հետ: Վերջինս կտրականապես հերքեց, ասաց, որ նման բան չկա: «Ռեկտորն իմ լավ ընկերն է, և ընդհանրապես, եթե նա իմ ընկերն էլ չլիներ, ես երբեք չէի հավակնի ռեկտորի պաշտոնին, քանի որ ես շատ գոհ եմ նրանից, ինչ որ կա»,-ասաց նա՝ ակնարկելով իր ներկա կարգավիճակը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20