Բրիտանացի խորհրդարանականը հորդորել է իր երկրին կանգնել Հայաստանի կողքին

- in Կարծիք
England Mec Britania

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լեյբորիստ անդամ Սթեֆան Փաունդը հորդորել է Միացյալ Թագավորության կառավարությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից անդրսահմանային գործողությունների ինտենսիվությունը սպառնում է ճակատագրական հրդեհի նոր օջախ բորբոքել Հարավային Կովկասում և դառնալ մեծագույն վտանգը 1994 թվականի հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր: Նախագահ Ալիևը ողջ աշխարհում մեծապես դատապարտվել է իր բռնապետական և ամբողջությամբ հակաժողովրդական կառավարման համար: Նպատակ ունենալով շեղել ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից` նա հարձակվում է Լեռնային Ղարաբաղի և խաղաղ բնակչության վրա, ինչը չափազանց վտանգավոր է, և Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հստակորեն ցույց տա, որ մենք չենք աջակցում կամ արդարացնում ադրբեջանական ագրեսիան, և որ այս շաբաթ Լեռնային Ղարաբաղում երեխայի մահը կարող է շատ նման դեպքերից միայն առաջինը լինել, եթե մենք չկարողանանք զսպենք Բաքվի սանձազերծած ռազմական ագրեսիան: Միացյալ Թագավորությունը բազմիցս ասել է, որ Հայաստանի ընկերն է: Մենք պետք է այժմ ապացուցենք այդ ընկերությունը, քանի դեռ չափազանց ուշ չէ»,- ասել է Փաունդը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20