Գերմանացիների 68 տոկոսը դեմ է արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը

- in Միջազգային
em

Գերմանացիների 68 տոկոսը դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն:

Հանրակցությանը այդ երկրի հնարավոր միանալուն հավանություն է տվել հարցվածների 27 տոկոսը: Ահա ինչպիսին են Infratest Dimap սոցիոլոգիական ինստիտուտի հարցման արդյունքները, որոնք ապրիլի 8-ին հրապարակվել են Die Welt գերմանական թերթում:

Բացի այդ, Գերմանիայի բնակչության մեծամասնությունը հավանություն չի տվել փախստականների վերաբերյալ Թուրքիայի հետ ԵՄ-ի ձեռք բերած պայմանավորվածություններին: 56 տոկոսը «ավելի շուտ վատ» է վերաբերվում Թուրքիայի հետ գործարքին, 39 տոկոսը՝ «ավելի շուտ լավ»: Ընդ որում՝ գրեթե հավասար է այն մարդկանց թիվը, ովքեր հավատում են փախստականների հոսքի նվազմանը և չեն հավատում դրան. 40 տոկոսը լավատեսորեն է տրամադրված, 41 տոկոսը նշել է, որ ոչինչ չի փոխվի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20