Գիտնակաները պարզել են, թե ինչն է առանձնահատուկ մաթեմատիկոսների ուղեղում

- in Հասարակություն

Ֆրանսիացի գիտնականները բացահայտել են, որ մաթեմատիկական ընդունակություններով մարդկանց ուղեղում թաքնված են հատուկ տիրույթներ, որոնք համապատասխանում են թվերի բնազդային ընկալմանը: Այդ մասին հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Կատարված փորձերի արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ մաթեմատիկական մտածողության դեպքում ուղեղում ակտիվանում է նեյրոնների այն ցանցը, որը պատասխանում է թվերի, տարածության և ժամանակի ընկալման համար: Այն տարբերվում է լեզվի հետ կապված նեյրոնային ցանցից: Գիտնականները պնդում են, որ մաթեմատիկական ընդունակությունների զարգացումը կապված չէ լեզվի հետ` ինչպես համարում էին ավելի վաղ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20