Գիտնականները գտել են փողով երջանկություն գնելու միջոցը

- in Հասարակություն
Dolar

Իրականում երջանկությունը կարելի է գնել փողով՝ հոգեբանորեն մարդուն համապատասխան իրեր ձեռք բերելու միջոցով, եզրակացրել են բրիտանացի գիտնականները: Այդ մասին հոդվածը հրապարակված է Psychological Science պարբերականում:

Գիտնականները փորձ են կատարել, որի ընթացքում մասնակիցներին խնդրել են թեստ լրացնել իրենց բնավորության գծերի և սեփական կյանքով բավարարվածության մասին: Ապա նրանք այդ տվյալները համեմատել են նրանց գնումների հետ:

Պարզվել է, որ սովորաբար մարդիկ փողը ծախսում են իրենց հոգեբանական գծերին համապատասխան: Ինչպես նաև պարզվել է, որ այդ ձևով փող ծախսողները ավելի բավարարված են իրենց կյանով: Գիտնականները նշում են, որ փողը ընդունակ է բարձրացնելու երջանկության մակարդակը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20