Դատարանը վճռեց Շանթ Ոսկերչյանի օգտին. Նա արդեն կարող է այցելել Հայաստան

Shant Voskerchyan

Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ Վարչական դատարում քննվող՝ Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի գործով դատական նիստի ժամանակ ԱԱԾ ներկայացուցիչը գրավոր փաստաթուղթ է ներկայացրել, որի համապատասխան Շանթ Ոսկերչյանի տվյալները ապրիլի 25-ից հանվել են ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից:

Ֆրանսահայ ազգային-քաղաքական գործիչ, «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանը, որի մուտքը ՀՀ արգելված էր 2015 թ. մայիսից, արդեն կարող է այցելել Հայրենիք և մասնակցել նրա հասարակական-քաղաքական կյանքին:

Շանթ Ոսկերչյանը, դատարանում նրա իրավունքներն ու շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի, «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության, ինչպես նաև Հայրենիքում և արտերկրում գործող քաղաքական ու քաղաքացիական ուժերի և անհատների ջանքերով բռնապետական ռեժիմն ի դեմս ԱԱԾ-ի ստիպված եղավ նահանջել և ընդունել արտերկաբնակ հայի՝ Հայրենիքում լինելու ու նրա կյանքին մասնակցելու իրավունքը:

ՀՀ ԱԱԾ-ի դեմ Շանթ Ոսկերչյանի հայցի մյուս երկու պահանջներով (ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկում Շանթ Ոսկերչյանի տվյալների ներառումը և անվավեր ճանաչել դրա դեմ վարչական բողոքի վերաբերյալ կայացված ակտը) դատական քննությունը կշարունակվի՝ հերթական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 15:00:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.