«Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանը դատի է տվել shame.am կայքին. «Հրապարակ»

- in Մամուլ
Arkadi Hambardzumyan

«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանը դատի է տվել shame.am կայքին:

Դատալեքսից տեղեկացանք, որ հայցը քննվելու է Արաբկիրի դատարանում` Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ: Պատգամավորը պահանջել է հերքել վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկությունները եւ փոխհատուցել վնասները 3 մլն. դրամով: Դատը մայիսի 17-ին է, հայցի ապահովման համար պատասխանողի գույքի, հաշվի վրա արգելանք է դրվել:

Հայցի առիթը «Դերժավի Արկադի նոր բիզնեսը` մանկասպանություն» հոդվածն է, որտեղ ներկայացված է Չարչօղլյանների պատմությունը. կինը ծննդաբերել է «Սլավմեդում», երեխան ծնվել է ուղեղի թթվածնային քաղցով եւ օրեր անց մահացել:

Նշենք, որ կայքը պատկանում է Արտյոմ Խաչատրյանին, որը ժամանակին «Ազատամտություն» թերթի խմբագիրն էր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20