ԵԺԿ-ն արտակարգ բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ

- in Միջազգային
em

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԵԺԿ մամուլի ծառայությունը:

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում վերջին անհանգստացնող տեղեկություններով: Անընդունելի է հակամարտության քաղաքական լուծման միջազգային հանձնառությունից հրաժարումը, հատկապես, երբ ռազմական արկածախնդրության զոհերն անմեղ քաղաքացիական անձինք են, ներառյալ`երեխաներ:

Մենք անհրաժեշտ ենք համարում ձեռնարկելու գործնական քայլեր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ` Զինված ուժերը բերելով այն դիրքերին, որոնք առկա էին ապրիլի 1-ից առաջ: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցությունների գործընթացը»,-ասված է արտակարգ բանաձևում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20