ԵԽԽՎ-ի ապրիլի 21-ի նիստին քննարկվելու է «ԼՂ կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը. «Ժողովուրդ»

- in Մամուլ
exxv

«Ժողովուրդ» թերթը գրում է. ԵԽԽՎ-ի հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 21-ին, որտեղ քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը։

Մեր տեղեկություններով՝ նախաձեռնության հեղինակը ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուաինն է։ ԵԽԽՎ կանոնակարգով քննարկումները երկու ֆորմատով են լինելու՝ հրատապ և ակտուալ հարց։ ԼՂՀ խնդիրը ակտուալ ֆորմատով Է քննարկվելու։ Իսկ դա նշանակում է, որ որևէ բանաձև չի ընդունվելու, այլ ընդամենը լինելու են դեբատներ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ի մեր պատվիրակության անդամներն արդեն իսկ պատրաստվում են ներկայացնել խոշտանգված բոլոր զինվորների նկարները և այն կոնվենցիաները, որոնք խախտել է Ադրբեջանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20