ԵՄ-ն մտադիր է Թուրքիայի համար վիզաների չեղարկման պայման առաջադրել

- in Հասարակություն
em

ԵՄ-ն սահմանափակող պայմաններ է մտածում 2016թ. հունիսին նախատեսված՝ Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման համար:

Այդ նախաձեռնությանը կողմ են մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան՝ հայտնում է Die Welt թերթը՝ հղում անելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրներին:

Ըստ ԵՄ մի շարք անդամ-երկրների՝ Անկարայի հետ համաձայնագիրը պետք է պարունակի առանց վիզայի ռեժիմի գործողության դադարեցման վերաբերյալ գլուխ, եթե Թուրքիայի իշխանությունները «չպահեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Հունաստանից վերադարձող փախստականների պատշաճ ընդունելության, կարիքավոր փախստականներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու և մարդու իրավունքների պաշտպանության մասին»:

Die Welt-ի տեղեկությամբ՝ եվրոպացի դիվանագետները պնդում են, որ այդպիսի գլուխը նորմա դառնա երրորդ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրերում, մասնավորապես՝ վիզային հարաբերությունների ազատականացման մասին պայմանավորվածությունների ստորագրման դեպքում ոչ միայն Թուրքիայի, այլև Կոսովոյի, Վրաստանի և Ուկրաինայի հետ: Այդ դեպքում «հաջորդական գործընթացի միջոցով առանց վիզայի ռեժիմը հնարավոր կլինի հարաբերականորեն արագ չեղարկել»:

Այդ հարցով վերջնական որոշում Բրյուսելում դեռ չի ընդունվել, բայց սպասվում է մոտ ապագայում՝ նշում է գերմանական պարբերականը: ԵՄ անդամակցության թեկնածու պետությունների համար վիզաների չեղարկման թեման ինտենսիվորեն կքննարկվի ապրիլի 21-ին Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակներից դուրս:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20