Ես էդ սպորտսմեններից չեմ, ես ինձ համար հայ տղա եմ. Արթուր Աբրահամ. «Հրապարակ»

- in Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չե՞ք պատրաստվում մտնել քաղաքականություն, հարցրինք վերջին մարտը տանուլ տված բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամին:

«Ես սպորտսմեն մարդ եմ, ես քաղաքականության հետ կապ չունեմ»: Իսկն է` մեզանում քաղաքականության մեջ են բացառապես քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ, հետո էլ` այնքա՜ն սպորտսմեններ եկան-անցան քաղաքականության միջով: «Չէ, ես էդ սպորտսմեններից չեմ, ես գլուխս կախ` մենակ սպորտով եմ զբաղվում. չկամ քաղաքականության մեջ»: Իսկ վերաբերմունքը քաղաքականությա՞նը: «Իհարկե, դրական»: Ուրեմն կմտնեք: «Չէ, բացառում եմ»: Ասում են` երբեք մի ասա երբեք: «Ես ինձ համար հայ տղա եմ, սպորտսմեն, ուրիշ ոչինչ, շատ եմ սիրում իմ երկիրը, բայց առանց քաղաքականության»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20