Եվրամիությունը միշտ եղել է ԿՀՎ նախագիծ

- in Միջազգային
em

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու հարցում ԱՄՆ-ի ակտիվ միջամտությունը զարմանալի չէ՝ չէ՞ որ հենց ամերիկյան հատուկ ծառայություններն են կանգնած եղել եվրոպական բլոկի նախագծի ակունքների մոտ: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Ըստ հոդվածի հեղինակի՝ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը վկայում են, որ ամերիկյան հետախուզությունն է ֆինանսավորել ԵՄ ստեղծման գործընթացը և փորձել է նախագծում ներքաշել Բրիտանիային: Այսպես. 1950թ. հուլիսի 26-ի փաստաթղթում, որը ստորագրել է ԿՀՎ այն ժամանակվա անալոգը գլխավորող ԱՄՆ գեներալ Ուիլյամ Դոնովանը, ասվում է Եվրախորհրդարանի առաջխաղացման արշավի մասին:

Հրապարակված փաստաթղթերում տեղեկություն կա նաև այն մասին, որ ԿՀՎ-ն ԵՄ հիմնադիրներին խանգարել է փնտրել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ, որպեսզի նրանց չհաջողվի նվազեցնել կախվածությունն ԱՄՆ-ից:

ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերությունները հազիվ թե կարելի է անամպ անվանել՝ գրում է հոդվածի հեղինակը: Սակայն ըստ նրա՝ արտաքին սպառնալիքներով լի ներկա ժամանակում եվրոպացիներին անհրաժեշտ է աջակցել եվրոպական բլոկի պահպանմանը:

Please follow and like us:
18642