Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է ԼՂՀ ՄԻՊ դիմումին և քննադատել Ադրբեջանին. Արման Թոթոյան. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Arman Tatoyan

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից իրականացված վայրագությունների հարցով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, որը, ի դեպ, երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, դիմել էր Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին:

Ըստ Թաթոյանի՝ նշված կառույցը արձագանքել է ԼՂՀ օբուդսմենի դիմումին և բավականին կոշտ քննադատել Ադրբեջանի գործողությունները. «Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը, որը օմբուդսմենական հաստատությունների մեջ շատ ազդեցիկ դերակատարություն ունի, հստակ և կոշտ քննադատել էր, որ անթույլատրելի են անմարդկային վերաբերմունքը, խոշտանգումների հնարավոր բոլոր եղանակները, որոնք եղել էին»: Միջազգային կառույցներին իրազեկելը վերջին օրերին առավել քան կարևոր է դարձել, քանի որ հայկական զինուժի պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը սկսել է լացուկոծ բարձրացնել՝ փորձելով աշխարհին ներկայանալ իբրև զոհ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20