Եվրոպոլի ղեկավարը նախազգուշացրել է Եվրոպայում նոր ահաբեկչությունների սպառնալիքի մասին

- in Միջազգային
em

ԵՄ ոստիկանական ծառայության (Եվրոպոլ) ղեկավար Ռոբ Ուեյնրայթը նախազգուշացրել է Եվրոպայում նոր ահաբեկչությունների իրականացման հնարավորության մասին, ինչպես նաև այն մասին, որ Բրյուսելի և Փարիզի հարձակումների որոշ կազմակերպիչներ կարող են դեռևս գտնվել ազատության մեջ։ 

Եվրոպոլի ղեկավարի խոսքով՝ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքը միայն կբարդացնի հատուկծառայությունների աշխատանքը և կունենա ամենալուրջ հետևանքները։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Ստրասբուրգում ելույթ ունենալով ԵԽ-ում, հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը մոտ ժամանակներս կարող է խորհուրդ տալ Թուրքիայի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը, եթե Անկարան կատարի բոլոր պայմանները:

«Մենք աշխատում ենք Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: Թուրքիան պետք է կատարի մնացյալ բոլոր պայմանները, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջարկ ընդունել մոտակա ամիսներին:

Վիզային ռեժիմի ազատականացումը տեղի է ունենում չափանիշների հիման վրա, դրանք չեն կարող անտեսվել Թուրքիայի դեպքում»,- ասել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20