Երկու տարում Հայաստանի 1 և Ադրբեջանի 107 քաղաքացի միացել է ԴԱԻՇ-ին

- in Հասարակություն
DAISH

ԱՄՆ Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը (Combating Terrorism Center) անցկացրել է ԴԱԻՇ-ի կազմի մեջ մտնող օտարերկրացիների ծագման ու թվի վերաբերյալ վերլուծություն խմբավորման հազարավոր գրառումների ու առկա տվյալների հիման վրա, ըստ որի՝ ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվում են 70 երկրների քաղաքացիներ։

ԴԱԻՇ-ի ավելի քան 11 հազար անդամների անձնական տվյալները ամերիկյան NBC ալիքին է փոխանցել խմբավորման՝ փախուստի դիմած անդամներից մեկը: Հեռուստաալիքը մոտ 4600 փաստաթուղթ է փոխանցել կենտրոնին:

Կենտրոնի տվյալներով՝ 2013-14 թվականներին խմբավորմանը միացել են 15 հազար նոր անդամներ, որից 1-ը Հայաստանի քաղաքացի է։ Նշվում է, որ նոր անդամներից ոչ ոք Հայաստանում չի բնակվել։

Նշված ժամանակահատվածում ահաբեկիչների շարքերն են համալրել Ադրբեջանի՝ 107, Թուրքիայի՝ 212, Իրանի՝ 10 և Վրաստանի՝ 2 քաղաքացի:

Գործակալությունը նշում է, որ նոր անդամների տարիքը 12-70-ի միջակայքում է, միջին տարիքը 26 կամ 27 տարեկան է։ Նոր անդամներից միայն 400-ն են եղել 18-ից ցածր տարիքի։ Առավելագույն թվով անդամներ են միացել ահաբեկիչներին Սաուդյան Արաբիայից` 479 մարդ, Թունիսից` 559, Մարոկկոյից` 240, Թուրքիայից` 212, Եգիպտոսից`151 և Ռուսաստանից` 141: 49 մարդ անդամագրվել է Ֆրանսիայից, 38` Գերմանիայից, 30` Լիբանանից, 26` Մեծ Բրիտանիայից, 11` Ավստրալիայից, 7` Կանադայից, 0՝ ԱՄՆ-ից։

Նրանց 30%-ը ամուսնացած է, 61%-ը` ամուրի։ Նշվում է, որ նորակոչիկները հիմնականում լավ կրթված են, նրանցից 1028-ը համալսարան է ավարտել։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20