Երկրաշարժ Հայաստանում

magnitude Erkrasharzh

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 23.18-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 3-ին, ժամը 19.18-ին) գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 44.440:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20