Երկրապահներն ու այլ կամավորական ջոկատները պատրաստ են շփման գիծ մեկնելու հրահանգների

Ruben Gevorgyan caxik

Երկրապահ կամավորական միությունը հարյուր տոկոսով պատրաստ է կատարել իր պարտականությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵԿՄ պաշտոնական դիրքորոշումը փոխանցել է միության մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը:

Նա հավաստիացրեց, որ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարների և պաշտպանության նախարարների հետ համագործակցում է, ստանում առաջադրանքներ և իր գլխավորած կառույցի ներսում իր հերթին տալիս հանձնարարություններ:

«Երկրապահը բանակի հիմնադիրն է, այսօր էլ բանակի ռեզերվն է, հայրենասիրական գաղափարախոսությամբ ղեկավարվող կառույց է: Ինֆորմացիային տիրապետում են ԵԿՄ-ում, և 100 տոկոսով պատրաստ են կատարել առաջադրանքը, իրենց պարտականությունները»,-ասել է Վարդան Վարդանյանը:

Հայոց ազգային գվարդիայի հիմնադիր անդամ Արշակ Զաքարյանն էլ հայտնեց, որ կամավորական ջոկատներ են ձևավորել ու սպասում են հրահանգի, որպեսզի մեկնեն առաջնագիծ: «Մենք պատրաստ ենք կատարել տարբեր հանձնարարություններ, հիմա սպասում ենք հրահանգի, որպեսզի մեկնենք: Մենք գործում ենք զինված ուժերի հսկողության ներքո և կատարելու ենք նրանց հրահանգները, ինքնագլուխ չենք գործելու»,-հավելել է Զաքարյանը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.