Երկրի մոտ հայտնաբերել են 72 նոր երկնային մարմիններ

- in Հասարակություն
Erkir molorak

2013 թվականից սկսած NASA-ի մասնագետները Երկիր մոլորակի մոտ հայտնաբերել են 72 նոր մարմին: Այդ մասին ասված է ամերիկյան տիեզերական գործակալության կայքում:

Խոսքը վերաբերում է NEOWISE աստղադիտակի տված տվյալներին, որի միջոցով NASA-ն հետևում է պոտենցիալ վտանգավոր երկնային մարմիններին:

2013 թվականից սկսած NEOWISE-ն Երկիր է փոխանցել 439 օբյեկտի մասին տեղեկատվություն, որոնցից 72-ը առաջին անգամ են ընկել գիտնականների տեսադաշտ:

Անցյալ տարի ամերիկյան տիեզերական գործակալությունը հայտնաբերված 8 աստերոիդները բնութագրել է որպես պոտենցիալ վտանգավոր` իրենց մեծության և Երկրի նկատմամբ դիրքի: Սակայն գիտնականները համարում են, որ մոտակա ժամանակներում դրանք Երկրի համար վտանգ չեն ներկայացնում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20