Երևանը ՆԱՏՕ-ին հայտնել է Ղարաբաղում միջազգային իրավունքի խախտումների մասին

- in Հասարակություն
Nato

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ հինգշաբթի տեղի ունեցած հանդիպման ընթացքում փաստեր է ներկայացրել, որոնք, Երևանի կարծիքով, վկայում են ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտումների մասին, հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով ՀՀ ՊՆ մամլո ծառայությանը:

Հանդիպումը տեղի է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բրյուսելի շտաբ-բնակարանում: Տոնոյանը ներկայացրել է «ադրբեջանական կողմից մարդու իրավունքների խախտումները ապացուցող փաստեր»,- հայտարարել են մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության հարցեր: Վերբշոուն բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը` հույս հայտնելով պահպանել զարգացման դինամիկան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, հինգշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շտապ կարիք ունի դեէսկալացիայի և դիվանագիտական առաջընթացի` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- Twitter-ի իր էջում հայտնել է Վերշբոուն Բրյուսելում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Թորոսյանի հետ հանդիպումից հետո:

Ավել վաղ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել է Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների իր տարբերակը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական ոլորտում բարեփոխումների և այլ հարցեր։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20