Զինված միջադեպ՝ Ադրբեջանում. վնասվել է ԱՄՆ փոխդեսպանի ավտոմեքենան

- in Հրապարակ
USA

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բադամդար ավանի «Բուլագ» ռեստորանում երեկ երեկոյան տեղի է ունեցել զինված միջադեպ:

Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է երկու մարդ, իսկ կոնֆլիկտի պատճառ է դարձել պարտքային վեճը: Փոխհրաձգության ժամանակ արձակված կրակոցներից մեկը դիպել է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Դերեք Հոգանի ավտոմեքենային, որը կայանված է եղել ռեստորանի դիմաց, մինչ Հոգանը ԱՄՆ դեսպանի նստավայրում էր: Ավտոմեքենայում եղել է նրա վարորդը, սակայն նա չի տուժել:

Spread the love