Էրդողանը հայտարարել է Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու մասին

- in Միջազգային
Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան կաջակցի Ադրբեջանին:

«Թուրքիան Ղարաբաղյան ճգնաժամի հենց սկզբից եղել է Ադրբեջանի կողքին և դա կշարունակի: Մի անգամ Ղարաբաղն անպայման կվերադառնա իր իսկական տիրոջը, կրկին կդառնա ադրբեջանական»,- ասել է Էրդողանը Կարմիր մահիկ կազմակերպության համագումարի ժամանակ Անկարայում:

Ավելի վաղ Ադրբեջանին աջակցելու մասին ասել են Թուրքիայի վարչապետը և ԱԳ նախարարը: Հայաստանում այդ հայտարարություններն առաջացրել են բացասական կտրուկ արձագանք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20