Էրդողանի կեղծ դիպլոմի մասին ահազանգած գրողին մահացած են գտել

- in Կրթություն
Erdoghan

MK-Turkey-ի փոխանցմամբ՝ գրող Էրգյուն Փոյրազին, ով հրապարակավ քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և նրան մեղադրել բարձրագույն կրթություն չունենալու և հետևաբար երկրի նախագահի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնելու համար, մահացած են գտել:

Փոյրազը հայտարարել էր, որ Էրդողանը երբևէ չի սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում, որ նրա դիպլոմը կեղծ է, քանի որ այն թվագրված է այնպիսի ժամանակով, երբ Մարմարայի համալսարանը դեռ գոյություն չուներ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը թուրքական «Ժողովրդի փրկություն» կուսակցությունը դիմել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդին (ԿԸՀ)՝ պահանջելով պաշտոնանկ անել նախագահ Էրդողանին, քանի որ նրա համալսարանական դիպլոմը կեղծ է։

Հայցադիմումի համար հիմք է ծառայել հենց Էրգյուն Փոյրազի համապատասխան բացահայտումը: Թուրքիայում նախագահ դառնալու համար 4 տարվա բարձրագույն կրթություն ունենալը համարվում է պարտադիր պայման:

Spread the love