Էրդողանն Ալիևի հետ կքննարկի ԼՂ հակամարտության գոտում տիրող լարվածությունը

- in Հասարակություն
Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 25-26-ին կլինի Ադրբեջանում, իսկ ապրիլի 26-27-ին՝ Խորվաթիայում:

Էրդողանը Բաքվում մասնակցելու է ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին: Բացի այդ, նա առանձին հանդիպում է ունենալու իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ կքննարկվեն Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող լարվածությունը, տարածաշրջանային հարցեր, «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման շուրջ տիրող իրավիճակը և մի շարք էներգետիկ խնդիրներ:

Էրդողանն Ադրբեջանից կմեկնի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ թուրք և խորվաթ գործարարների մասնակցությամբ անցկացվելու է գործարար ֆորում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20