Ընտրություններ Իրանում. բարեփոխումների կողմնակիցները ստանում են ևս 20 տեղ խորհրդարանում

- in Ընտրություններ
Iran

Նախնական տվյալներով՝ Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում ևս ավելի քան 20 տեղ խորհրդարանում ստանում են բարեփոխիչները և չափավոր պահպանողականները, որոնք աջակցում են երկրի նախագահ Հասան Ռուհանիին: Այս մասին հայտնում է երկրի պետական հեռուստատեսությունը:

Ինչպես նշում է BBC-ն՝ 23 օկրուգների արդյունքները դեռ հայտնի չեն, բայց բարեփոխիչներին հաղթանակ է անհրաժեշտ այդ գրեթե բոլոր օկրուգներում՝ 290-տեղանոց խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար:

Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն շաբաթ օրն ավելի ուշ:

Եթե նախնական արդյունքները հաստատվեն, ընտրված խորհրդարանը զգալիորեն կաջակցի նախագահ Ռուհանիի տնտեսական բարեփոխումների կուրսին, սակայն պահպանողականները, այնուամենայնիվ, կպահպանեն զգալի ազդեցություն երկրում, նշում է Reuters-ը:

Ընտրությունների առաջին փուլն անցկացվել է փետրվարին: Այն ժամանակ 106 տեղ ստացել են բարեփոխիչները և չափավոր կուրսի կողմնակիցները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...