Թալինի թիվ 2 դպրոցում արձանագրվել է խախտում, իսկ Հրազդանում …

- in Ընտրություններ

Այսօր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական վերահսկողություն է իրականացնում ՏԻՄ-ի ընտրություններում:

Նախաձեռնությունը արդեն իսկ արձանագրել է խախտումներ, մասնավորապես՝ Թալինի թիվ 2 հիմնական դպրոցում գտնվող ընտրատեղամասում 09:56-ին արձանագրվել են անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ:

Մինչդեռ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը անցած օրերին մանրազնին ուսումնասիրել է քաղաքի բոլոր 28 ընտրատարածքների ընտրացուցակները: Նրա թիմի անդամները մեկ առ մեկ ներկա-բացակա են արել ընտրողներին եւ կազմել իրական ընտրացուցակ` իրական բնակիչների անուններով:

Տեղեկացնենք, որ թեեւ պաշտոնական ընտրացուցակներում պաշտոնապես ներկայացված են մոտ 44 հազար ընտրողներ, սակայն իրականում Հրազդանում ընտրողների թիվը մոտ 27 հազար է կազմում:

Սա նշանակում է, որ եթե այսօրվա ընթացքում երկրից բացակայող կամ մահացած մարդիկ որոշեն «քվեարկել» որեւէ տեղամասում, ընդդիմության ներկայացուցիչները շատ չանցած կկարողանան բացահայտել ընտրակեղծիքի այս մեխանիզմը:

Հավելենք, որ այսօր վաղ առավոտյան 8:30-ի սահմաններում 25/8 ընտրատարածքում արդեն փորձ է արվել քվեարկել ուրիշի փոխարեն (քվեարկողի անունը շփոթվել է մյուս տողի հետ), ինչը նկատել են Սասուն Միքայելյանի թիմակիցները եւ արագ կանխել ընտրակեղծիքի փորձը: Ըստ հանձնաժողովիի անդամների բացատրության, միամիտ է ստացվել` առանց միտումի: Ամեն դեպքում, նրանց արդեն զգուշացվել է, որ հաջորդ «միամիտ փորձը» կկանխվի արդեն ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ:

13052659_1175581775815205_196792889_o

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20