Թբիլիսին ու Ստամբուլը եղբայր քաղաքներ են դարձել

- in Հասարակություն
Tbilisi

Թբիլիսիի ու Ստամբուլի քաղաքապետերը հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Վրաստանի մայրաքաղաքն ու Թուրքիայի խոշորագույն քաղաքը դարձել են եղբայր քաղաքներ: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:

Փաստաթուղթը Թուրքիայում ստորագրել են Նարմանիան և Ստամբուլի քաղաքապետ Քաիր Թոփբաշը: Հուշագիրը նախատեսում է ներդրումների, մշակույթի և զբոսաշրջային ոլորտներում քաղաքների համագործակցություն: Հուշագրի շրջանակներում Ստամբուլը Թբիլիսիին կնվիրի 5 ավտոբուս:

Նարմանիան լրագրողներին հայտնել է, որ Ստամբուլի փորձը իրենց հետաքրքրում է քաղաքային տրանսպորտի ղեկավարման և մշակութային ժառանգության պահպանմամբ քաղաքի թարմացման պլանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20