Թուրքիան իր գոհունակությունն է հայտնել Ռուսաստանին

- in Կեղտոտ լվացք
Turky

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ կա: 

Նախարարի խոսքով, ռուսական ինքնաթիռի դեպքից հետո Մոսկվան էմոցիոնալ էր գործում, սակայն այս պահին Մոսկվայի գործողություններն ավելի գիտակցված են դարձել: Դա խոսում է դրական տեղաշարժի մասին:

«Մենք չէինք ցանկանում, որ ռուսական ինքնաթիռը խփվեր, սակայն օդային տարածքի պաշտպանության որոշակի պահանջներ կան: Միջադեպից հետո մենք ափսոսանք և ցավակցություն ենք հայտնել ամենաբարձր մակարդակով: Եթե Ռուսաստանը քայլեր ձեռնարկի, ապա հարաբերությունները կկարգավորվեն»,- ասել է նա:

Ըստ ամենայնի, Թուրքիան գոհ է ղարաբաղյան նոր պատերազմում Ռուսաստանի պահվածքից: Եվ չէր կարող գոհ չլինել՝ Ռուսաստանը զինել է Ադրբեջանին, փոխարենը Հայաստանին չի մատակարարել պայմանագրով նախատեսված ժամանակակից զենքը: Բացի դրանից, Ռուսաստանը պատերազմը կանգնեցրել է այն պահին, երբ ադրբեջանակն բանակը սկսում էր պարտություն կրել:

Ռուսաստանն օդանավի միջադեպից հետո բազմիցս Անկարային խնդրել է հաշտվել: Ըստ ամենայնի, Անկարան պայման է դրել Ռուսաստանի առաջ, որն էլ կատարվել է, եւ ահա հայտարարում է, որ կա դրական տեղաշարժ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20