Թուրքիան հարգում է 1915 թվականի զոհերի հիշատակը

- in Պաշտոնական
Erdoghan

Թուրքիան հարգում է բոլոր քաղաքացիների հիշատակը, որոնք զոհվել են 1915 թվականի իրադարձությունների ժամանակ՝ անկախ իրենց կրոնական և էթնիկ ծագումից։ Այդ մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունում։

Էրդողանի խոսքերով՝ 1915 թվականի իրադարձությունների ժամանակ տուժել են Օսմանյան կայսրության տարածքում բնակվող բոլոր ազգերը։

Ապրիլի 14-ին Եվրախորհրդարանը կոչ էր արել Թուրքիային ճանաչելու 1915 թվականի դեպքերը որպես Ցեղասպանություն։ Մեկնաբանելով Եվրախորհրդարանի գործողությունները՝ ԵՄ հարցերով թուրք նախարար Վոլկան Բոզքըրը նշել էր, որ այդ պահաջն անհիմն է։

Նախագահի վարչակազմում ասել են, որ Թուրքիան բազմիցս «պատրաստակամություն է հայտնել ստեղծելու 1915 թվականի իրադարձությունների հետաքննման համար համատեղ հանձնաժողով, սակայն հայկական կողմն անտեսել է այդ առաջարկը, և դա վկայում է այն մասին, որ չկան որևէ ապացույցներ»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20