Թուրքիան ու Իրանը տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով կարևոր երկրներ են

- in Կարծիք
Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան ու Իրանը տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով կարևոր երկրներ են։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ Թուրքիան ու Իրանը համատեղ ջանքեր գործադրեն տարածաշրջանը ցնցած ահաբեկչության դեմ պայքարում ու դանավաբանական հարցերում, որոնք կապված են առկա հումանիտար ճգնաժամերի հետ։

Մեր երկրները պետք է առաջնահերթ ջանքեր գործադրեն գլխավորապես Իրաքում ու Սիրիայում թափվող արյունահոսությունը կասեցնելու ու ճգնաժամերի կարգավորման հարցերում»։

Էրդողանը կարևորել է Իրանի հետ քաղաքական երկխոսության ուժեղացումը՝ հայտարարելով, որ Թուրքիան ու Իրանը տարածաշրջանի երկու կարևոր երկրներ են։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20