Թուրքիան չի հաղթի քրդերի դեմ պատերազմը. Եվրախորհրդարանի նախագահ

- in Կարծիք
Turkia

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կտրուկ քննադատել է թուրքական իշխանությունների քաղաքականությունը: 

«Թուրքիան ոչ լավագույն ուղիով է գնացել ժողովրդավարական քաղաքական զարգացման առումով»,- հայտարարել է Շուլցը Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ նախագահ Էրդողանի օրոք Թուրքիայում սաստկացել են լրագրողների, ընդդիմադիրների և արվեստի գործիչների հետապնդումները, իսկ քրդերի հետ հակամարտությունը նոր ուժով է բռնկվել:

«Այդ հակամարտությունում Թուրքիան չի կարողանա հաղթել ռազմական ճանապարհով: Այն պետք է խաղաղ միջոցներով լուծվի»,- ասել է Շուլցը:

Միաժամանակ, Եվրախորհրդարանի ղեկավարն անհրաժեշտություն է համարել ԵՄ-ի և Թուրքիայի համագործակցությունը միգրանտների հոսքի դեմ պայքարում: