Ինչո՞ւ և ովքե՞ր են սպանել Կարեն Վարդանյանին

Karen Vardanyan

Hraparak.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գլխավոր փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Մարտի 30-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերին Կարենը իր բնակարանը գրանցել է իր հարևանի անունով, որ 300 հազար դրամի ԴԱՀԿ կալանքը բնակարանի վրա չտարածվի:

Կայքին հասած տեղեկություններով՝ սպանությունն էլ կապված է այդ բնակարանի առqուվաճառքից ստացված գումարի հետ: Որպեսզի ԴԱՀԿ-ն կալանք չդնի բնակարանի վրա, Կարենը այն նվիրել է հարևանին՝ պայմանով, որ վերջինս վաճառի և գումարը տա իրեն: Այդպես էլ արել է, վաճառել էր, գումարը տվել: Այնուհետև խաբել-համոզել էին, թե «արի գնանք, քեզ ճանապարհենք Դուբայ»: Հենց այդ ճանապարհին էլ Կարենի հարևանը՝ 22-ամյա Գևորգ Զոհրաբյանը՝ 43-ամյա տաքսիստ Արթուր Միհրանյանի հետ միասին, սպանել էին փորձագետին՝ մոտը եղած գումարը վերցնելու նպատակով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20