Ինչպես վերականգնել նյարդային համակարգը և խուսափել ընկճախտից

Mard

Նյարդային համակարգի խնդիրները կարող են հանգեցնել տարբեր հիվանդությունների, այդ պատճառով խորհուրդ է տրվում հոգ տանել այդ մասին և փորձել այն վերականգնել:

Ջանացեք օրվա վերջում ամբողջովին թուլանալ: Դրան օգնում է հանգիստ երաժշտությունը, խոր և հավասարաչափ շնչառությունը, լիարժեք քունը: Հարկավոր է քնել բաց պատուհանով, որպեսզի գիշերվա ընթացքում սենյակում լինի թարմ օդ:

Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել սննդի վրա: Օրակարգում ընդգրկեք ավելի շատ կալցիում և B խմբի վիտամիններ (բազուկ, լոբի, պանիր, կաթ, կաղամբ, բանան, սունկ, լոլիկ և այլն):

Նյարդային համակարգի վերականգնմանը նպաստում է ակտիվ ապրելակերպը: Ոտքով պարբերական զբոսանքները կարգավորում են անոթների աշխատանքը, մեծացնում ախորժակը և կարգավորում շնչառությունը: Լավ է նաև հեծանիվ քշելը և առավոտյան մարզանքը:

Հոբի գտեք դրական էմոցիաներ ստանալու համար: Ջանացեք շատ ժպտալ: Ցանկալի է, որ ձեր ընկերական շրջապատը կազմված լինի դրական, խաղաղասեր մարդկանցից, ովքեր ձեզ կօգնեն կյանքից հաճույք ստանալ:

Օրեգոնցի առաջատար մասնագետները հայտնաբերել են ընկճախտի կանխարգելման լավագույն և ամենաարդյունավետ միջոցներից մեկը՝ կենդանի շփում:

Բժիշկ Ալան Թեոն ուսումնասիրել է կամավորների անձնային, էլեկտրոնային և հեռախոսային շփումների հաճախականությունը: Հետազոտությանը մասնակցել են 12.000 կամավորներ:

Բժիշկները նշել են, որ ընկճախտի առավել շատ ախտանիշներ արտահայտվել են նրանց դեպքում, ովքեր շփվել են ընկերների և մտերիմների հետ հեռախոսով կամ համացանցում, ոչ թե անձամբ հանդիպման ժամանակ: Իսկ այն մասնակիցները, որոնք շաբաթական 3 անգամ անձամբ շփվել են հարազատների հետ, 15%-ով պակաս են տառապել ընկճախտի ախտանիշներով:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.