Իշխանական կուլիսներում քննարկվում է ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը ՀՀ մասնակցության ձևաչափը. «Հրապարակ»

- in Մամուլ
ETM

«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանական կուլիսներում քննարկվում է ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը ՀՀ մասնակցության ձևաչափը։ 3 տարբերակ կա. մասնակցում Է Հովիկ Աբրահամյանն ու կոշտ հայտարարություն անում։

Մասնակցում Է փոխվարչաաետ Վաչե Գաբրիելյանն ու կոշտ հայտարարություն անում։ 3-րդ՝ չենք մասնակցում։ Վերջինը իշխանականները բացառում են, որովհետև Հայաստանում գտնվող ԵԱՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը հանդիպումներ էր ունենում բոլոր մակարդակներում, մեզանում կարծում են՝ ճիշտ չի լինի Սարգսյանի առաջին նիստը «հարամելը», և պետք է Հովիկ Աբրահամյանը մասնակցի ու հայտարարություն անի։ Ընդ որում, Տիգրան Սարգսյանի նշանակման ժամանակ ռուսական պաշտոնյաները նրան աջակցության խոստումներ են տվել, ասել են՝ «ք՛ո պրոբլեմը մեր պրոբլեմն Է»։ Բայց իրենց պրոբլեմն է դարձել Տիգրանի պրոբլեմը։ Ի դեպ, արդեն պայմանավորվածություն կա, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը Երևանում Է լինելու՝ մայիսին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20