Իվանիշվիլին իր զարմիկի օգնությամբ ղեկավարում է մինչև 60 օֆշորային ընկերություն

- in Տնտեսական
Dolar

«Միասնական ազգային շարժումը» հաստատել է, որ մինչև 60 ընկերություններ, որոնց հետևում կանգնած է Բիձինա Իվանիշվիլին, գրանցված են օֆշորային գոտիներում և Վրաստանին հարկեր չեն վճարում: 

Ինչպես այսօրվա ճեպազրույցում նշել են Գիվի Տարգամաձեն և Լևան Տարխնիշվիլին, տասնյակ օֆշորային ընկերություններ Վրաստանում հանդիսանում են ընկերությունների հիմնադիրներ, որոնցից ստացված շահույթները կրկին գնում են օֆշորներ:

Նրանց խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլին անձամբ ոչ մի ընկերությունում չի երևում: Պարզվում է, որ նա ունի մի քանի սիրելի ազգականներ, որոնց անուններով գրանցված են ընկերությունները:

Հատկապես այդ զարմիկների և ընկերությունների օգնությամբ Իվանիշվիլին իրականացնում է Վրաստանի բնակչության և պետության գույքի և միջոցների յուրացում, ինչպես նաև զբաղվում փողերի լվացմամբ՝ հայտարարել է Տարգամաձեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20