Իրանը այլընտրանք է ստեղծում «Ստամբուլ» ջրանցքին

- in Տնտեսական
Iran

Իրանի նախագահ Հասան Ռուհանին մտադիր է կյանքի կոչել վաղուց դարակում դրված մի նախագիծ: Այդ ուղղությամբ արդեն աշխատում է Թեհրանի համալսարանը: Խոսքը Կասպից ծովը Պարսից ծոցին միացնող նավուղու մասին է: Նախագիծը շուտով կյանքի կկոչվի. արդեն այն կոչում են իրանյան «Սուեզի ջրանցք»:

Սպասվում է, որ այդ նախագծի համար Իրանը Ռուսաստանից օգնություն կխնդրի: Նախագծի արժեքը, որոշ կանատեսումներով, կազմում է յոթ մլրդ դոլար: Այն նախատեսվում է ավարտել 2030թ.: Դրա շնորհիվ Կասպից ծովի երկրները՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ռուսաստանը և Իրանը կարող են նավթ և գազ արտահանել բաց ծով. դա կաշխուժացնի հարավկովկասյան և մերձկասպյան երկրներին:

Շնորհիվ այդ նախագծի՝ ռուսական ռազմանավերը նույնպես կարող են բաց ծով դուրս գալ առանց թուրքական ջրուղիների: Այդպես նրանք կարող են մրցակցել ամերիկյան նավատորմի հետ, որն այժմ ազատ գործում է Պարսից ծոցում: Իհարկե, Բոսֆորի և Դարդանելի ռազմատնտեսական նշանակությունը այդ դեպքում կնվազի: Պետք է նշել, որ եթե կրճատվի այդ ջրանցքներով նավարկող նավերի թիվը, ապա «Ստամբուլ» նախագիծը կարող է ֆինանսական հատուցում չունենալ:

Հիշեցնենք, որ «Ստամբուլի» արժեքը նույնպես, կանխատեսումների համաձայն, կազմում է 7 մլրդ դոլար: Ստացվում է՝ եթե այդ նախագիծը ֆինանսական հատուցում չունի, հարկ չկա իզուր ռեսուրսներ ծախսել դրա վրա: Դրանք կարելի է ուղղել Հարավարևելյան Անատոլիայի նախագծին, որը կարող է ապահովել Թուրքիայի գյուղատնտեսական արտադրանքի աճը՝ ստեղծելով նաև մինչև երեք մլն աշխատատեղ:

Այնպես որ, Թուրքիայի համար տնտեսական ընտրության լուրջ խնդիրն ակնհայտ է: Ո՞ր նախագծին ուղղել ռեսուրսները: Պետք է մանրամասն աշխատանք տանել: Բացի դրանից՝ օրակարգի հարց է՝ պե՞տք է արդյոք Կասպից ծով-Պարսկական ծոց ջրանցքին միացնել Վանա լիճը: Ինչպես հայտնի է, աշխարհի տնտեսական կենտրոնը տեղափոխվում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Այդ դեպքում այդ նոր իրադարձությանը պետք է ուշադրություն դարձնել, հակառակ դեպքում «Ստամբուլ» ջրանցքը կարող է վերածվել «առանց բռնակի ճամպրուկի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20