Իրանը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը

- in Միջազգային
Iran

Իրանի պաշտպանության նախարար Հոսեինհ Դեհգհանը ու նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները:

Դեհգհանն ընդգծել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը և Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է արել: Բացի այդ, նա հայտնել է, որ Թեհրանը գործադրելու է բոլոր ջանքերը՝ լարվածությունը նվազեցնելու համար:

Ընդգծվում է, որ սա վերջին օրերին արդեն երկրորդ զրույցն է նախարարների միջև, որն առնչվում է հակամարտության նոր բորբոքմանը: Դեհգհանը կիրակի Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ առանձին-առանձին քննարկել է ԼՂ հարցը և նրանց կոչ է արել դադարեցնել հակամարտությունը ու ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20