Իրանը վախեցնում է բիզնեսին՝ բալիստիկ փորձարկումներ անցկացնելով

- in Միջազգային
Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ բալիստիկ արձակումներ իրականացնելով Իրանը վախեցնում է միջազգային բիզնեսին։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Օբաման նշել է, որ ատոմային ծրագիրը կասեցված է, և որ Իրանն անվտանգ վայր է բիզնես վարելու համար։ «Սակայն երբ նրանք բալիստիկ հրթիռներ են արձակում՝ հայտարարելով, որ դրանք կօգտագործվեն Իսրայելի դեմ, նրանք վախեցնում են բիզնեսին»,- ասել է Օբաման։

Ամերիկյան ընկերությունների համար պարտադիր չէ Իրանի հետ հաշիվները վարել դոլարով, դրանք կարող են կատարվել նաև եվրոյով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Մենք նրանցից չենք պահանջում անպայման հաշիվները վարել դոլարով: Նրանք հրաշալի կարող են աշխատել եվրոպական (ֆինանսական) ինստիտուտների միջոցով»,- ասել է Օբաման:

Spread the love