Լավրովը ցանկանում է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ

- in Միջազգային
Sergey Lavrov

Համագործակցության ոչ մի ձև սառած չի լինում: Ցանկացած կազմակերպություն, եթե այն գործունակ է, եթե այն ակտիվորեն գործում է, կենդանի օրգանիզմ է, որը հասկանում է, թե կոնկրետ այս փուլում ինչ է անհրաժեշտ անել ավելի արդյունավետ գործունեության համար: Դա լիովին վերաբերում է նաև ԱՊՀ-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը TASS-ին տված հարցազրույցում:

«Մենք բարեփոխումը տեսնում ենք ոչ թե որպես ինչ-որ թղթի էջ, որի վրա գրված կլինի՝ «ստեղծել նոր մարմին, լուծարել հին մարմինը»: Դա շատ ավելի նուրբ կարգավորում է:

Հետխորհրդային տիրույթում շատ կառույցներ կան, դա ճիշտ է: Ստեղծվել է Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ), շատ արդյունավետ կերպով և ակտիվորեն գործում է ՀԱՊԿ-ը: Մեր շատ գործընկերներ ասում են. «Գուցե չարժե՞ կրկնօրինակել տնտեսական համագործակցությունը ԵՏՄ-ում և ԱՊՀ-ում: Ինչո՞ւ ԱՊՀ-ում քննարկել անվտանգության հարցեր, երբ ՀԱՊԿ-ը կա»: Բայց բանն այն է, որ տնտեսության և անվտանգության ոլորտներում այդ առաջադեմ ինտեգրացիոն միություններում ընդգրկված են ԱՊՀ ոչ բոլոր երկրները, օրինակ՝ Ադրբեջանը ո՛չ ԵՏՄ, ո՛չ ՀԱՊԿ անդամ է: Հուսով եմ՝ այդ իրավիճակը կարող է փոխվել»,- ասել է Լավրովը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20